[Լրացված] Հունվարի 6-ին շմոլ գազի թունավորումից մահացել է ՊԲ զինծառայող

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Հունվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զիծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *