Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունիսին. Razm.info

2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է:

Մարտական կորուստներ

Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ  հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Ոչ մարտական կորուստներ

Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանը: Մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին:

Հունիսի 29-ին հիվանդությունից մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը:

Ամիս Մարտական Ոչ մարտ.
Հունվար 1 4
Փետրվար 2 2
Մարտ 0 2
Ապրիլ 2 1
Մայիս 08
Հունիս 1 2

Ադրբեջանական բանակի կորուստները` այստեղ։

One response to “Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունիսին. Razm.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *