Հայկական զինուժի կորուստները 2017-ի հոկտեմբերին. Razm.info

2017-ի հոկտեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են:

 

Մարտական կորուստներ

• Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է  ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը:

• Հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

 

Ոչ մարտական կորուստներ

• Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է  ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը: Զինծառայողը հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով:

• Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ճակատի շրջանին արձակված կրակոցից:

• Հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը:

• Հոկտեմբերի 28-ին, Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը:

 

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 52 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 3 3 1
Փետրվար 3 3 6
Մարտ 3 1 6
Ապրիլ 2 3 1
Մայիս 2 6 2
Հունիս 4 2 17
Հուլիս 2 2 4
Օգոստոս 2 3 1
Սեպտեմբեր 2 0 0
Հոկտեմբեր 2 4 0
Ընդհանուր 25 27 38

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *