2018-ին թշնամու գործողություններից հայկական ԶՈւ 22 զինծառայող է վիրավորվել. դատախազություն

2018 թվականի ընթացքում հակառակորդի 23 գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 22 զինծառայող:

Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը՝ պատասխանելով Razm.info մասնագիտացված կայքի հարցմանը:

Իսկ 2017 թվականին հակառակորդի կատարած սպանության 53 փորձի (ՔՕ ձևակերպմամբ) հետևանքով վիրավորվել էր հայկական զինված ուժերի 50 զինծառայող:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտնվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *