Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

2017-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող:

 

Մարտական 

• Հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

• Հունիսի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը (ծնված 1997թ.):

 

Ոչ մարտական

• Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:

• Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.):

 

Վիրավորներ

• Հունիսի 16-ին հակառակորդի հրետանու և հրազենային կրակոցների հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը, իսկ հունիսի 17-ին՝ Յուրի Զաքարյանը:

• Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա ճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել է մոտակա ձորակը։ Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։

 

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից հունիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 3 3 1
Փետրվար 3 3 6
Մարտ 3 1 6
Ապրիլ 2 3 1
Մայիս 2 6 2
Հունիս 4 2 17
Ընդհանուր 17 18 33

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *