Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը: 

Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի և ՊՆ կայքերը:

Պաշտպանության նախարարությունում իրանական պատվիրակությանը ընդունել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և տեղակալները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը: Ընդունալությանը ներկա չի եղել Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը, քանի որ բացակայում էր երկրից: 

Իրանը ԳՇ պետը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական և ռազմական կրթության ոլորտին առընչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը:

Հանդիպման ավարտին երկու կողմերը ստորագրել են նաև հանդիպումն ամփոփող արձանագրություն։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *