Daily Archives: Հոկտեմբեր 23, 2017

Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության նորանշանակ պետին

իգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատարին Հոկտեմբեր 23, 2017 20:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։  Continue reading

Գերմանիան վերսկսել է մարզել քրդական «Փեշմերգա» ջոկատներին

Գերմանիայի զինուժը մարզում է քրդական «Փեշմերգա» զորաջոկատներին Հոկտեմբեր 23, 2017 20:17 | RAZM.INFO - Հոկտեմբերի 22-ին Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթյա դադարից հետո վերսկսել է մարզել Իրաքյան Քրդստանի «Փեշմերգա» զորաջոկատներին:  Continue reading

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի բանակը Արցախի շփման գծում կիրառել է Spike համալիրներ. ՊԲ

Ադրբեջանի բանակը կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ Հոկտեմբեր 23, 2017 19:41 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, Արցախի զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ:  Continue reading

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան համալրվել է տեխնիկական հետախուզման նոր միջոցներով

Տեխնիկական հետախուզման «Ռադիոլամպա» համալիր Հոկտեմբեր 23, 2017 18:39 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան համալրվել է տեխնիկական հետախուզման նոր «Ռադիոլամպա» համալիրներով: Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: Continue reading

ՀՀ-ն միանում է ՌԴ–Բելառուս «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին

«Պաշտպանական համակարգեր» միջպետական խմբի պատվիրակների հանդիպումը ՀՀ պաշտպանության փոխնախարարի հետ Հոկտեմբեր 23, 2017 17:41 | RAZM.INFO - ՀՀ նախագահը ստորագրել է «ՌԴ և Բելառուսի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Continue reading

Ադրբեջանի ռազմական բյուջեն դեռ զիջում է 2015 թ. դոլարային համարժեքին

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-2018 թթ.՝ մանաթով և դոլարային միջին փոխարժեքով. 2018 թ. բյուջեն հաշվարկվել է նախագծի հրապարակման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով Հոկտեմբեր 23, 2017 17:32 | RAZM.INFO - Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած 2018 թ. բյուջեով ռազմական ոլորտին հատկացումները կազմում են շուրջ 2 մլրդ 739 մլն մանաթ: Նախորդ տարիների համեմատությամբ՝ ռազմական բյուջեն մանաթով սահուն աճում է, սակայն դոլարային փոխարժեքով դեռևս զիջում է 2015 թ. ցուցանիշին: Continue reading

ՀՀ նախագահը ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման մասին օրենքը

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014 Հոկտեմբեր 23, 2017 16:56 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Continue reading

Հոկտեմբերի 23-ին ավտովթարում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող

Վթարված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Լուսանկարը՝ Shamshyan.com լրատվակայքի Հոկտեմբեր 23, 2017 15:16 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Քնչական կոմիտեից: Continue reading

Թուրքիայի զինծառայողների և զինտեխնիկայի նոր խմբաքանակը հասել է Սիրիայի հետ սահման

Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և զինտեխնիկայի նոր խմբաքանակը թուրք-սիրիական սահմանին Հոկտեմբեր 23, 2017 12:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի զինուժը շարունակել է զինծառայողներ և զինտեխնիկա տեղափոխել թուրք-սիրիական սահման՝ անմիջապես Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից շրջաններ:  Continue reading

Թուրքիայում զանգվածային արտադրության են դրել տեղական մահապարտ ԱԹՍ

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ Հոկտեմբեր 23, 2017 12:28 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ այդ երկրում զանգվածային արտադրության են դրել տեղական արտադրության Alpagu («Ալփագու») մահապարտ ԱԹՍ-ն: Թուրքիան նման քայլի գնացել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն մերժել է նման ԱԹՍ-ներ վաճառել. հայտնել է Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարը:  Continue reading