Թուրքիայում զանգվածային արտադրության են դրել տեղական մահապարտ ԱԹՍ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ այդ երկրում զանգվածային արտադրության են դրել տեղական արտադրության Alpagu («Ալփագու») մահապարտ ԱԹՍ-ն: Թուրքիան նման քայլի գնացել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն մերժել է նման ԱԹՍ-ներ վաճառել. հայտնել է Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարը: 

«ԱՄՆ-ն անցյալ տարի մեր անհապաղ անհրաժեշտության պահանջը մերժեց, ահա և արդյունքը», – Հայտարարել է Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Թուրքիան «Ալփագու» մահապարտ ԱԹՍ-ն, ինչպես նաև Kargu («Քարգու») մահապարտ, ինչպես նաև Togan («Թոգան») հետախուզական ԱԹՍ-ները ցուցադրել էր 2017 թ. մայիսին:

Ալփագուն ֆիքսված թևերով անօդաչու սարք է: Իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն: Դատելով թուրքական կողմի տրամադրած տեղեկություններից՝ Ալփագուն պետք է որ ունենա նույն կիրառական նշանակությունը՝ գործողությունների ընթացքում փոքր թիրախների չեզոքացում, տեխնիկայի շարքից հանում  և այլն:

Համեմատության համար ներկայացնում ենք ամերիկյան ԱԹՍ-ի և թուրքական ԱԹՍ-ների կիրառման տեսանյութերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *