Daily Archives: Հոկտեմբեր 23, 2017

Պայքար նավթի համար. Քրդերը Սիրիայի բանակի «քթի տակ» նավթահանքեր են գրավել իսլամիստներից

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման մարտիկները Ռաքքա քաղաքում Հոկտեմբեր 23, 2017 12:00 | RAZM.INFO - Սիրիայում ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը (SDF) հայտարարել է, որ կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի խոշորագույն նավթահանքերի հատվածում՝ Դեր Զոր նահանգի տարածքում: Continue reading

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է ԱՄՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Հոկտեմբեր 23, 2017 11:49 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին: Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներով վարժանքներ են արվել

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ Հոկտեմբեր 23, 2017 11:13 | RAZM.INFO - Հոկտեմբերի 21-ին ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանից Razm.info-ին հայտնել են, որ ՌԴ բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն անցկացրել են ստուգարքային թռիչքներ՝ շուրջ 5000 մ բարձրության վրա: Ստուգարքային վարժություններն արվել են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:  Continue reading

Քրդերի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 2-ը

Թուրք-քրդական բախումներ. (արխիվ) Հոկտեմբեր 23, 2017 10:58 | RAZM.INFO - Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի արևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և ուժայինների բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:  Continue reading

Զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մայոր

Հոկտեմբեր 23, 2017 10:51 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը 2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել և մահացել էր զինվորական հոսպիտալում: Քննության արդյունքում պարզվել է, որ զինծառայողի մահվան պատճառ է եղել նաև անվտանգության կանոնների խախտումը. ձերբակալվել է հենակետի պատասխանատու մայորը: Continue reading

Ադրբեջանը Արցախի շփման գծում կիրառել է Spike հակատանկային հրթիռներ և ականանետներ. ՊԲ (տեսանյութ)

Ադրբեջանական բանակի կրակած Spike հրթիռի մնացորդները Հոկտեմբեր 23, 2017 10:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Պաշտպանության բանակի Մարտակերտ-Մատաղիս շրջանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: ՊԲ մամուլի ծառայությունը նաև հրապարակել է դա փաստող տեսանյութ: Continue reading