Հոկտեմբերի 21-ին ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանից Razm.info-ին հայտնել են, որ ՌԴ բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն անցկացրել են ստուգարքային թռիչքներ՝ շուրջ 5000 մ բարձրության վրա: Ստուգարքային վարժություններն արվել են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաբազայի օդաչուները հանձնել են ամառային ուսումնական շրջանի ավարտի եզրափակիչ քննություններ:
Ստուգումներին ներգրավվել է շուրջ 1500 զինծառայող, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչների, Մի-8ՄՏ բեռնատար և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմեր:
Ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուներն իրականացրել են ավելի քան 50 թռիչք՝ անհատական և զույգով՝ 100-ից մինչև 5 հազար մետր բարձրության վրա: Վարժանքներն արվել են բացառապես գիշերային ժամերին:
Ստուգարքներին ներգրավված մյուս ստորաբաժանումները հանձնել են մարտական պատրաստության, հատուկ և մարտավարական պատրաստության, մարտական մեքենաների վարման, հրաձգային զենքերից, երթերի ընթացքում մարտական մեքենայի և տանկերի սպառազինությունից՝ շարժվող և անշարժ թիրախների խոցման վարժանքներ:
Եզրափակիչ ստուգարքներին ներգրավվել են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հակաօդային, հետախուզական, բժշկական, ինժեներական և կապի ստորաբաժանումներ: