Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նույն օրը Վիգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթայանը ՀՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրով՝ ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: Այդ պաշտոնում նա փոխարինել է գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: