Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, Արցախի զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:
Ըստ ՊԲ հաղորդագրության՝ բանակի առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, պատասխան գործողությունների չեն դիմել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 22-ին ևս Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Պաշտպանության բանակի Մարտակերտ-Մատաղիս շրջանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: