Հոկտեմբերի 23-ին ավտովթարում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Քնչական կոմիտեից:

Վթարված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Լուսանկարը՝ Shamshyan.com լրատվակայքի

Վթարված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Լուսանկարը՝ Shamshyan.com լրատվակայքի

Նախնական տվյալներով ժամը 08:00-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով  Գևորգ Խանամիրյաը և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Տիգրան Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *