Daily Archives: Հոկտեմբեր 11, 2017

Հայկական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին. Razm.info

Հոկտեմբեր 11, 2017 20:37 | RAZM.INFO - 2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։ Կորուստներից երկուսն էլ մարտական են: Continue reading

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հոկտեմբեր 11, 2017 20:36 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են: Continue reading

ՀԱՊԿ երկրներից մեկի դեմ սպառնալիքի դեպքում կկիրառվի նույն զինտեխնիկան, ինչ վարժանքների ընթացքում

Հոկտեմբեր 11, 2017 19:04 | RAZM.INFO -

«Փոխգործակցություն» զորավարժությանը ներգրավվել են բոլոր այն նմանակող ուժերն ու միջոցները, որոնք համաձայն գործող պայմանագրերի՝ ընդգրկված պետք է լինեն տարբեր երկրների տարբեր իրավիճակների ու սպառնալիքների ժամանակ անհրաժեշտ գործողություններում։ Continue reading

Զաքիր Հասանովը մեկնել է Դուշամբե՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ՊՆ ղեկավարերի նիստին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով Հոկտեմբեր 11, 2017 18:45 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 11-ին,  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Continue reading

Ադրբեջանում ոչնչացված խումբը ծրագրել էր գրոհել զորամաս, խորհրդարանի շենքը. «Մինվալ»

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Հոկտեմբեր 11, 2017 18:01 | RAZM.INFO - Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը:  Continue reading

Թուրքիան Կարսում զորավարժություն կանի հոկտեմբերին և 2018 թ. հունվար-փետրվարին

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում Հոկտեմբեր 11, 2017 15:20 | RAZM.INFO - Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-27-ին և 2018 թ. հունվարի 15-ից փետրվարի 23-ը Թուրքիան զորավարժություն կանի Կարսի Աքբաբա զորավարժարանում: «Աքբաբայի» և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի»:  Continue reading

Թուրքիան Իդլիբում տեղակայվելու շուրջ համաձայնության է եկել նաև «Ալ-Նուրսայի» հետ

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Հաթայում՝ Սիրիայի հետ սահմանին. Նկարում 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ Հոկտեմբեր 11, 2017 14:35 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը պետք է Իդլիբում 14 առանձին պահպանության տեղամաս նախանշեն, որտեղ կտեղակայվեն թուրքական ստորաբաժանումները: Հետախուզության համար թուրքական հատուկջոկատայինները նաև անօդաչու թռչող սարքեր են օգտագործում:  Continue reading

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում ավարտվել են գլխավոր ռազմական տեսչության ստուգումները

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում մարտական պատրաստության ստուգումներ են անցկացվել. Սեպտեմբեր-հոկտեմբեր 2017 թ. Հոկտեմբեր 11, 2017 13:58 | RAZM.INFO - Սեպտեմբերի 11-ից ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը ստուգումներ է անցկացրել 4-րդ բանակային կորպուսում: Գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ սկզբնական փուլում ստուգվել են զորամասերը, զորամիավորման վարչության ապահովող և սպասարկող ստորաբաժանումները: Continue reading

ՀՀ ՊՆ ծրագիր. Սպաները կկարողանան բնակարան գնել՝ 20 տարում վճարելով միայն մայր գումարը

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով Հոկտեմբեր 11, 2017 13:30 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում ներկայացնել ծրագիր, որով սպան, 20 տարվա ընթացքում վճարելով բնակարանի միայն մայր գումարը (զեղչված), կկարողանա բնակարան ձեռք բերել:  Continue reading

Վրաստանի սահմանային ոստիկանությունը և Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը վարժանքներ են արել

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի պարեկանավը՝ Վրաստանի տարածքային ջրերում. հոկտեմբեր 2017 թ. Հոկտեմբեր 11, 2017 13:20 | RAZM.INFO - Հոկտեմբերի 10-ին Վրաստանի տարածքային ջրերում՝ Սև ծովում, անցկացվել են վրացական սահմանապահ ոստիկանության և Թուրքիայի առափնյա անվտանգության հրամանատարության համատեղ վարժանքներ: Թուրքական կողմից ներգրավվել է մեկ պարեկանավ՝ TCSG-97:  Continue reading