Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դուշամբեյում ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կայանալու է հոկտեմբերի 12-ին: Նիստին մասնակցելու է նաև Հայաստանը:
Նախորդ անգամ ԱՊՀ անդամ երկրիներ պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսին Մոսկվայում: Նիստին ընդունվել է 2018-ի համար նախատեսված զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը: