Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
Կորուստներ
• Սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):
• Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), 1981 թ. ծնված սերժանտ Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu):
• Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից գնդակահարվել են զինծառայողներ՝
- Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu),
- Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu)
- Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu):
- Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu)
- Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu)
- ավագ լեյտենանտ Նահիդ Ղարիբ օղլու Աբբասովը (Nahid Qərib oğlu Abbasov)
- Ադրբեջանի բանակի զինծառայող Էլվին Էլշան օղլու Շերիֆլին (Elvin Elşən oğlu Şərifli)
- Ադրբեջանի բանակի զինծառայող Վյուսալ Ռաֆիգ օղլու Աղաևը (Vüsal Rafiq oğlu Ağayev)
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 48 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր**** |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5** | 1 |
Մայիս | 1 | 3 | ” |
Հունիս | 3 | 3*** | ” |
Հուլիս | 1 | 3 | 2 |
Օգոստոս | 0 | 5 | 1 |
Սեպտեմբեր | 0 | 5 | ” |
Ընդհանուր | 19 | 30 | 6 |
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
**** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե գրեթե տվյալներ չեն հայտնում:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: