Daily Archives: Օգոստոս 22, 2017

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ Օգոստոս 22, 2017 18:44 | RAZM.INFO - Ռուսաստանի կողմից Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրն առայժմ ուժի մեջ չի մտել, սակայն այն արդեն ստորագրված է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության տնօրենը Continue reading

Պաշտպանության բանակի հրամկազմը վարժանք է անցկացրել

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը՝ շտաբային մարզումների ժամանակ Օգոստոս 22, 2017 17:12 | RAZM.INFO - Օգոստոսի 22-ին մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել Պաշտպանության բանակի վարչության, կառավարման մարմինների ներգրավմամբ և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ: Continue reading

Հալեպի նահանգը ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից. ՌԴ ԶՈւ ԳՇ

Գեներալ-գնադպետ Սերգեյ Ռուդսկոյ Օգոստոս 22, 2017 16:48 | RAZM.INFO - Օգոստոսի 21-ին ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ նահանգը ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից: Այս մասին հայտնում Է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Continue reading

Հայաստանը օգնական ուժեր կուղարկի Վրաստան՝ հրդեհը մարելու համար

Բորժոմի անտառային հրդեհը Օգոստոս 22, 2017 15:59 | RAZM.INFO - Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը անձնակազմեր է ուղարկելու Վրաստանում անտառային հրդեհը մարելուն օգնելու համար: Հրդեհն արդեն երեք օր շարունակվում է Բորժոմի ազգային պարկում: Continue reading

Լիբանանի բանակը «Իսլամական պետության» զենքի պահեստ է գտել Սիրիայի հետ սահմանին

Լիբանանի բանակը Սիրիա-Լիբանան սահմանի Ռաաս-Բալբեք քաղաքում, օգոստոս 2017 Օգոստոս 22, 2017 14:35 | RAZM.INFO -

Օգոստոսի 21-ին Լիբանանի զինված ուժերը սիրիա-լիբանանյան սահմանին հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զենքերի պահեստ, որը նրանք թողել են սահմանը լքելու ժամանակ:  Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 1 «գյուղական պահապան»

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում Օգոստոս 22, 2017 13:29 | RAZM.INFO - Օգոստոսի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են «գյուղական պահապանների» վրա, վիրավորվել է 1 «գյուղական պահապան»:  Continue reading

Փոխվել է Իրանի բանակի հրամանատարը

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին Օգոստոս 22, 2017 13:08 | RAZM.INFO - Իրանի հոգևոր առաջնորդի հրամանագրով Իրանի բանակի հրամանատարի պաշտոնում է նշանակվել Աբդոլռահիմ Մուսավին, որին միաժամանակ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Continue reading

Վրաստանում լրագրողների համար կանցկացվի «մեդիազորավարժություն»

Վրաստանի պաշտպանության նախարարության տարբերանշան Օգոստոս 22, 2017 12:13 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Վրաստանում անցկացվելու են լրագրողների համար Nobel Response – 2017 («Ազնիվ արձագանք») վարժանքներ: Դրանց նպատակը էքստրեմալ և դժվար կանխատեսելի իրավիճակներում աշխատելու համար վրացի լրագրողների պատրաստումն է: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Օգոստոս 22, 2017 12:01 | RAZM.INFO - Օգոստոսի 21-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում:  Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են իրականացնում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում (արխիվ) Օգոստոս 22, 2017 11:44 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները առաջին անգամ մշակում են պայմանական հակառակորդի թիքունք զորքեր տեղափոխելու գործողություններ:  Continue reading