Daily Archives: Օգոստոս 31, 2017

Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում

Լուսանկարը՝ Artsakh Pressի Օգոստոս 31, 2017 22:19 | RAZM.INFO - Օգոստոսի 31-ին՝ Արցախի 26-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ, Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս»  կոչում և «Ոսկե Արծիվ» շքանշան։ Continue reading

Կվերացվի տնից 150 կմ հեռավորությամբ և շառավիղով ծառայության պահանջը. Վիգեն Սարգսյան

Օգոստոս 31, 2017 16:49 | RAZM.INFO - Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Continue reading

Ադրբեջանի զինուժը կրակել է ԵԱՀԿ դիտարկման ընթացքում. Տիգրան Բալայան

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Օգոստոս 31, 2017 14:13 | RAZM.INFO - ՀՀ ԱԳՆ մամուլիս խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում ադրբեջանական բանակից կրակել են ՀՀ կողմից մշտադիտարկամնը մասնակցող խմբի վրա: Continue reading

«ՏԱՍՍ». Ադրբեջանին ԲՄՊ-3-ների մատակարումը կավարտվի 2018 թ.

Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ. Օգոստոս 31, 2017 14:03 | RAZM.INFO - Ռուսաստանյան կողմից հայտնել են, որ Ադրբեջանին 2010 թ. կնքված պայմանագրով նախատեսված ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների վերջին խմբաքանակները նախատեսվում է մատակարարել 2018 թ.: Continue reading

Բոլոր զորացրված զինծառայողները կարող են ՏՏ ոլորտի անվճար կրթություն ստանալ

«Բանակ-ՏՏ» ծրագրի մասնակիցներ Օգոստոս 31, 2017 13:44 | RAZM.INFO - Արդեն մեկ տարի է, ինչ զորացրված զինծառայողները կարող են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար կրթություն ստանալ: Մինչ օրս ՏՏ ծրագրին մասնակցել է 150 զորացրված զինծառայող: Փորձաշրջանը հաղթահարելու դեպքում մասնակիցները ստանում են հնարավորություն՝ աշխատանքի անցնելու առաջատար ընկերություններում: Continue reading

9 բասկետբոլիստ և 7 ֆուտբոլիստ տարկետում են ստացել

Բասկետբոլի Հայաստանի Մ-20 տարեկանների հավաքականի մարզիկները Օգոստոս 31, 2017 13:29 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը օգոստոսի 30-ի նիստի ընթացքում մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում է տվել 16 մարզիկի, որոնք հանդես են գալիս բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում: Continue reading

Այս տարի ՀՀ ԶՈւ պայմանագրայինների աշխատավարձի բարձրացում չի ակնկալվում. Վիգեն Սարգսյան

Օգոստոս 31, 2017 13:03 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի ակնկալվում. աշխատավարձը ֆիքսվում է բյուջետային հատկացումների շրջանակում:  Continue reading

ԱՄՆ-ն Աֆղանստանում հայտարարվածից ավելի շատ զինծառայող է պահում. Washington Post

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում Օգոստոս 31, 2017 13:00 | RAZM.INFO - Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Աֆղանստանում ԱՄՆ բանակի զինծառայողների թիվը նախկինում պաշտոնապես հայտարարվածից մի քանի հազարով ավելի է. հայտարարված շուրջ 8,5 հազարի փոխարեն 11 հազար զինծառայող: Continue reading

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան այս տարի ընդունվել է 210 աշակերտ. Վիգեն Սարգսյան

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները Օգոստոս 31, 2017 12:14 | RAZM.INFO - Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի կունենա 210 աշակերտ՝ հանրապետության բոլոր մարզերից: Իսկ դիմորդների քանակի ավելացման պարագայում, հնարավոր է ընդլայնել կրթահամալիրը: Continue reading

ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածել է Լիբանանից Սիրիա հեռացող ԻՊ զինյալներին

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության Օգոստոս 31, 2017 12:01 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի կործանիչները հարվածել են սիրիա-լիբանանյան սահմանից դեպի Սիրիայի արևելք գնացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շարասյանը:  Continue reading