Հալեպի նահանգը ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից. ՌԴ ԶՈւ ԳՇ

Օգոստոսի 21-ին ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ նահանգը ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից: Այս մասին հայտնում Է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Գեներալ-գնադպետ Սերգեյ Ռուդսկոյ

Գեներալ-գնադպետ Սերգեյ Ռուդսկոյ

Ռուդսկոյը մանրամասներ է հաղորդել նաև Սիրիայի կառավարական ուժերի և ՌԴ օդուժի համատեղ գործողություններից: Ըստ նրա՝ կառավարական ուժերը կարողացել են գրանցել լուրջ հաջողություններ:

«Ընդհանուր առմամբ գրոհայիններից մաքրվել է հիսուն բնակավայր և Սիրիայի տարածքի ավելի քան 2,7 հազար քառակուսի կիլոմետր տարածք», ” հայտնել է գեներալ-գնդապետը:

Սիրիայի բանակը երեք ուղղություններով շարժվում է նաև դեպի Դեր Զոր: Այս շրջանը և դրա կենտրոն համանուն քաղաքը Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն են:

Օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ելույթում հակամարտության բեկումնային պահ էր համարել հենց Հալեպի ազատագրումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *