Daily Archives: Օգոստոս 16, 2017

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ձեռնամարտի և լեռնագնացության հրահանգիչ-մասնագետների ընդունելություն

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սաները ցուցադրում են ձեռնամարտի հնարքներ Օգոստոս 16, 2017 21:42 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ հայտարաում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար համապատասխան հրահանգիչ-մասնագետների ընդունելություն: Continue reading

Սիրիացի զինյալները կառավարական բանակի ՄիԳ-21 կործանիչ են խոցել

Սիրիայի ԶՈւ խոցված ՄիԳ-21 կործանիչի լուսանկարները Օգոստոս 16, 2017 14:06 | RAZM.INFO - Սիրիայի հարավում՝ Հորդանանի հետ սահմանակից Էլ Բադիա թաղամասում, սիրիական ընդդիմադիր զինյալ խմբավորումներից մեկի անդամները խոցել են Սիրիայի ԶՈւ ՄիԳ-21 կործանիչ: Օդաչուն ողջ է մնացել, գտնվում է զինյալների ձեռքում: Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում: Օգոստոս 16, 2017 12:54 | RAZM.INFO - ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղում անցկացվող մարտական պատրաստության ստուգումներին ներգրավվել է շուրջ 1500 զինծառայող և 20 միավոր ռազմանավ: Continue reading

Իրանը ցանկանում է «Տանկային բիաթլոն-2018»-ին մասնակցել սեփական տանկերով

Իրանական արտադրության «Քարրար» տանկը Օգոստոս 16, 2017 12:52 | RAZM.INFO - «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցաշարին Իրանը կմասնակցի սեփական տանկերով և զրահամեքենաներով, եթե նշված զինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն ստեղծվի։  Continue reading

Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայում անցկացվում են մարտական կրակով վարժանքներ

Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի տանկեր Օգոստոս 16, 2017 12:47 | RAZM.INFO - Օգոստոսի 15-ին Տաջիկստանում տեղակայված ՌԴ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները տագնապով հանվել են՝ անցկացվող զորավարժությանը ներգրավվելու համար: ՌԴ ԶՈւ ռազմաբազայում անցկացվում են մարտական կրակով մարտավարական վարժանքներ: Continue reading

Իրանի զինված ուժերում արագ արձագանքման 10 բրիգադ է ձևավորվել

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները Օգոստոս 16, 2017 12:28 | RAZM.INFO - Իրանի բանակի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերում  ձևավորվել է արագ արձագանքման 5-ական բրիգադ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար, պաշտպանության նախարարի թեկնածու Ամիր Հաթամին։ Continue reading

Քրդերի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրք-քրդական բախումներց ավերված թուրքական բնակավայր. Արխիվ Օգոստոս 16, 2017 12:19 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ իրականացվող գործողության ընթացքում սպանվել է 1 թուրք զինծառայող: Քրդական ուժերը նռնականետներով կրակել են նահանգի ռազմաբազաներից մեկի վրա: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն այցելել է Հայաստանի հետ սամանին տեղակայված սոտրաբաժանումներ

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը (ձախից) փոխվարչապետ Յագուբ էյուբովը (առջևում), 3-րդ ԲԿ հրամանատար Խագանի Ջեբրայիլովը (աջից երկրորդը) Օգոստոս 16, 2017 11:33 | RAZM.INFO - Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերից մեկը: Նրա հետ առաջնագում եղել է նաև Ադրբեջանի փոխվարչապետը, ով կարգավորում է այդ երկրի ռազմարդյունաբերական ոլորտը: Continue reading

ՀՀ ԱԻՆ. Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով

ՌԴ ԱԻՆ հրդեհաշեջ ինքնաթիռ Օգոստոս 16, 2017 10:55 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընդհանուր 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ-ը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են տարվում մնացած 2.5 կմ պարագծով հրդեհը մարելու ուղղությամբ: Continue reading

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություն կանցկացնեն երկրի հարավում

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ Օգոստոս 16, 2017 10:21 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը մոտ օրերս ռադիոէլեկտրոնային պայքարի թեմատիկայով զորավարժություն կանցկացնեն Մեքրանի ափերին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարին։ Continue reading