Վրաստանում լրագրողների համար կանցկացվի «մեդիազորավարժություն»

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Վրաստանում անցկացվելու են լրագրողների համար Nobel Response – 2017 («Ազնիվ արձագանք») վարժանքներ: Դրանց նպատակը էքստրեմալ և դժվար կանխատեսելի իրավիճակներում աշխատելու համար վրացի լրագրողների պատրաստումն է: Այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վեցօրյա վարժանքների ընթացքում լրագրողները ապրելու են Վրաստանի ԶՈւ զորամասերից մեկում:

Վարժանքները ընթանալու են տեսական և գործնական փուլերով: Տեսական մասը վերաբերելու է տեղեկատվական պատերազմների, ապատեղեկատվության և մանիպուլյացիայի ձևերի և քարոզչության ուսումնասիրմանը:

Գործնական փուլը բաղկացած է լինելու մարտական գործողությունների խաղարկումից, տեխնիկական և այլ խոչընդոտների հաղթահարումից:

Հիշեցնենք, որ նման վարժանքներ անցկացվել են նաև անցած տարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *