Վրաստանի պաշտպանության նախարարությունը «մեդիազորավարժություն» է անցկացնում լրագրողների համար

Վրաստանի պաշտպանության նախարարությունը լրագրողների համար հուլիսի 1-5-ն անցկացնում է «Noble Response 2016» (բառացի՝ Ազնիվ արձագանք) անունը կրող զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Վրաստանյան տեխնիկան Noble Partner 2016թ. զորավարժության ժամանակ

Վրաստանյան տեխնիկան Noble Partner 2016թ. զորավարժության ժամանակ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքների նպատակն է ճգնաժամային և դժվար իրավիճակների համար պատրաստել վրաստանցի լրագրողներին, թղթակիցներին և օպերատորներին: Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցելու է 30 հոգի:

Հաղորդվում է, որ մասնակիցները 5 օր ապրելու և պարապելու են Վրաստանի զինված ուժերի Արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի տարածքում (Սենակի): Վարժանքները 2 մասից են բաղկացած: Առաջին փուլում մասնակիցները տեսական պատրաստության պարապմունքներ կանեն (ներառում է քարոզչություն, ապատեղեկատվություն, հանրային կարծիքի մանիպուլյացիա, տեղեկատվական պատերազմ): Հաջորդ փուլն արդեն գործնական է, մասնակիցները հնարավորինս իրականին մոտեցված պայմաններով աշխատելու են զորավարժարաններում:

Վրաստանի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի օպերատիվ և մարտական պատրաստության բաժնի (G3) պետ, մայոր Միլեր Խուբուլիանիի խոսքով՝ զորավարժությանը ներգրավվելու է մի քանի միավոր տանկ և ԲՏՌ-60:

One response to “Վրաստանի պաշտպանության նախարարությունը «մեդիազորավարժություն» է անցկացնում լրագրողների համար

  1. Pingback: Ռուսաստանի ՊՆ-ն լրագրողների զորավարժություն է կազմակերպել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *