Daily Archives: Օգոստոս 23, 2017

Եվս մեկ ոչ մարտական թաքցրած կորուստ Ադրբեջանի բանակում

Օգոստոս 23, 2017 16:49 | RAZM.INFO - Օգոստոսի 13-ին վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, Աղստաֆայի շրջանի Գիրիլլի գյուղի բնակիչ, 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Continue reading

Ռուսաստանը և Աբխազիան զինտեխնիկայի փոխանցման պայմանագիր են կնքել

ՌԴ ԶՈւ հակաահաբեկչական վարժանքներ, (արխիվ) Օգոստոս 23, 2017 14:44 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և Աբխազիայի ԶՈւ ԳՇ պետ Անատոլի Խռուլյովի հանդիպման ընթացքում ստորագրվել է ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագիր: Continue reading

Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է բանակը

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Օգոստոս 23, 2017 14:43 | RAZM.INFO - Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև բանակի ստորաբաժանումներ: Առաջին հետևակային բրիգադի ստորաբաժանումները արդեն մոբիլիզացվել են և անցել կրակի օջախների վերացման աշխատանքներին: Continue reading

Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում

Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները Նախիջևանում Օգոստոս 23, 2017 14:25 | RAZM.INFO - Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հրապարակմանը կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ: Continue reading

ԻՀՊԿ-ն հերքել է PKK դեմ Թուրքիայի հետ համատեղ գործողությունների իրականացումը

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ Օգոստոս 23, 2017 13:51 | RAZM.INFO - Օգոստոսի 22-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի ավիացիայի առաջին «Սեյեդ օլ Շոհադա» ռազմաբազան հերքել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Իրանի և Թուրքիայի համատեղ գործողությունների մասին տեղեկությունները:  Continue reading

Ինգուշեթիայում ահաբեկիչների խումբ է չեզոքացվել

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Օգոստոս 23, 2017 13:43 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Ռուսաստանի իրավապահ մարմինները Ինգուշեթիայում սպանել են ահաբեկիչների, որոնք մեղադրվում էին իրավապահ մարմինների վրա հարձակման և այլ հանցագործությունների համար:  Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 զինծառայող

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ Օգոստոս 23, 2017 13:25 | RAZM.INFO - Օգոստոսի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող:  Continue reading

Թուրքիայում կրկին վայր է ընկել ԱՄՆ օդուժի ԱԹՍ

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ Օգոստոս 23, 2017 13:20 | RAZM.INFO - Օգոստոսի 21-ին Թուրքիայի հարավ-արևելքում վայր է ընկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարք: Վթարված ԱԹՍ-ն տարվել է «Ինջիրլիք» ավիաբազա՝ միջադեպի հետ կապված քննության վարման համար: Continue reading

Իրանն ու Թուրքիան, հնարավոր է, հոկտեմբերին համատեղ մարտեր սկսեն PKK-ի դեմ Իրաքում

PKK զինյալներ Օգոստոս 23, 2017 11:22 | RAZM.INFO - «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ համատեղ գործողությունների վերաբերյալ համաձայնության գալու դեպքում Թուրքիայի և Իրանի զինված ուժերի ստորաբաժանումներն Իրաքի Քանդիլ և Սինջար շրջաններում գործողություններ կսկսեն 2017-ի հոկտեմբերին:  Continue reading

Կատարը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացրել Կատարում

Կատարի և ԱՄՆ ԶՈւ պարաշյուտիստները վարժանքներ են անցկացրել Կատարում Օգոստոս 23, 2017 11:11 | RAZM.INFO - Օգոստոսի 22-ին Կատարի և ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության ուժերը համատեղ մեկօրյա վարժանքներ են անցկացրել Կատարի հարավային շրջանում: Վարժանքներին ներգրավված են եղել երկու երկրների զինված ուժերի պարաշյուտիստները:  Continue reading