Daily Archives: Օգոստոս 28, 2017

ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարն ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օգոստոս 28, 2017 18:38 | RAZM.INFO - Օգոստոսի 28-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահի հետ քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր: Continue reading

Ռուսաստանի հարավում ավիացիայի և ՀՕՊ ուժերի տագնապով ստուգումներ են անցկացվում

Սու-34 ճակատային ռմբակոծիչ Օգոստոս 28, 2017 17:15 | RAZM.INFO - Օգոստոսի 28-ին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված ավիացիայի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում տագնապով հանկարծակի ստուգումներ են սկսել:  Continue reading

«Իսլամական պետության» զինյալները սկսել են դուրս գալ Սիրիա-Լիբանան սահմանից

Լիբանանի բանակը Սիրիա-Լիբանան սահմանի Ռաաս-Բալբեք քաղաքում, օգոստոս 2017 Օգոստոս 28, 2017 16:53 | RAZM.INFO -

Օգոստոսի 27-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիա-լիբանանյան սահմանից հեռանալու վերաբերյալ համաձայնության է եկել մի կողմից Լիբանանի բանակի, իսկ մյուս կողմից էլ Սիրիայի բանակի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ:  Continue reading

Սիրիայի բանակը մեկ օրում ԻՊ 800 զինյալ է ոչնչացրել. «Զվեզդա»

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ Օգոստոս 28, 2017 16:45 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 800 զինյալի: Continue reading

ՌԴ զինուժը «Իսկանդեր-Մ» համալիրներով կրակային վարժանքներ կանցկացնի Աստրախանում

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր Օգոստոս 28, 2017 16:19 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրների հաշվարկները Աստրախանի զորավարժարանում կիրականցնեն հրթիռների արձակման վարժանքներ: Continue reading

Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Թալ-Աֆար քաղաքի հիմնական մասը

Իրաքի բանակը ազատագրել է Թալ-Աֆար քաղաքի մեծագույն մասը Օգոստոս 28, 2017 14:57 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Թալ-Աֆար քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը, մնացել են միայն հյուսիսային արվարձանները և հարակից մի քանի գյուղեր: Continue reading

Հորդանանն առայժմ չի համաձայնում անձեռնմխելիություն տալ գերմանացի զինծառայողներին

Եվրոպական արտադրության Tornado ինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ Օգոստոս 28, 2017 14:42 | RAZM.INFO - Հորդանանը դեռևս չի համաձայնվում անձեռնմխելիության իրավունք տրամադրել այդ երկրում տեղակայվող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին, սակայն կողմերը շարունակում են բանակցությունները: Գերմանիայի ՊՆ խոսնակը հայտնում է, որ բանակցություններն արդյունավետ են ընթանում:  Continue reading

Թուրքիային Ս-400-ների վաճառքի վերջնական պայմանավորվածություն դեռ չկա

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Օգոստոս 28, 2017 14:19 | RAZM.INFO - ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ «Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը գործնականում «վերջանալու վրա է»: Նա ավելացրել է, որ դեռևս «ճշտելու նյուանսներ կան», վերջնական պայմանավորվածություն չկա: Continue reading

Ադրբեջանում հայտնում են ահաբեկչի վնասազերծման մասին

Ադրբեջանի ՊԱԾ հատուկ ջոկատայիններ Օգոստոս 28, 2017 12:51 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ՊԱԾ աշխատակիցները օգոստոսի 27-ին սպանել են այդ երկրի քաղաքացի Ջավադով Յաշար Օգթայ օղլուին (Cavadov Yaşar Oktay oğlu), ով նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել:  Continue reading

ՀՀ նախագահը կընդունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովը Օգոստոս 28, 2017 12:24 | RAZM.INFO - Օգոստոսի 28-ից 30-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան այցի շրջանակներում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, բանակցություններ կվարի ԱԳ և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վիգեն Սարգսյանի, ԱԺ ղեկավարության հետ: Continue reading