Daily Archives: Օգոստոս 7, 2017

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական ճգնաժամը

Օգոստոսի 6-ին հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Օգոստոս 7, 2017 17:51 | RAZM.INFO - Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» մասին հուշագրի իրակացմանը և հրադադարի պահպանման ամրապնդման վերաբերող հարցեր:  Continue reading

Իրանի պաշտպանության նախարարն ընդունել է Դմիտրի Ռոգոզինին

Թեհրանում հանդիպել են Դմիտրի Ռոգոզինը և Հոսեյն Դեհղանը Օգոստոս 7, 2017 16:55 | RAZM.INFO - Օգոստոսի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հետ։ Continue reading

Հայաստանի և Իրանի նախագահները կարևորել են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին հանդիպել են Թեհրանում Օգոստոս 7, 2017 16:52 | RAZM.INFO - Օգոստոսի 6-ին Իրանի  նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նախագահ Ռոհանիի հետ: Continue reading

[Թարմացված]․ Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող

Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, Ահմադով Շահին Մուսթաֆա օղլու (Əhmədov Şahin Şəmistan oğlu) Օգոստոս 7, 2017 14:30 | RAZM.INFO - Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Continue reading

ՀՀ ԶՈւ թիմը դուրս է մնացել «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթի հետագա պայքարից

Օգոստոս 7, 2017 13:33 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ դիպուկահարները ավարտել են իրենց ելույթը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթի շրջանակներում՝ չհաղթահարելով առաջին՝ «Անհատական ստուգարք» փուլը: Մրցույթն անցկացվում է Ղազախստանի տարածքում՝ երեք փուլով: Continue reading

Իրանի հյուսիսում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO) Օգոստոս 7, 2017 12:39 | RAZM.INFO - Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ազարբայջան (Ատրպատական) նահանգում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խումբ է վնասազերծել. 2 զինյալ սպանվել է, ևս 4-ը՝ վիրավորվել։ Continue reading

Իրանի ռազմածովայինները «Ծովային գավաթում» առանձին ելույթ կունենան

Ադրբեջանի G-124 հերատանային նավը՝ «Ծովային գավաթ-2017» մրցույթում Օգոստոս 7, 2017 12:13 | RAZM.INFO - Օգոստոսի 5-ին Բանակային միջազգային խաղերի շրջանակներում անցկացվել է «Ծովային գավաթ» մրցույթի կրակային փուլը․ մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը։ Իրանցի ռազմածովայինները մրցույթին կմասնակցեն առանձին՝ օգոստոսի 7-ին։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 ուժային, ևս 4-ը վիրավորվել է

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ. Օգոստոս 7, 2017 11:51 | RAZM.INFO - Օգոստոսի 7-ին հարաարևելյան Դիարբեքիր նահանգի Հազրո գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա․ սպանել է 3 «գյուղական պահապանների»։  Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի սահմանին

Թուրքիան զինտեխնիկայի նոր շարասյուն է ուղարկում Սիրիայի սահման Օգոստոս 7, 2017 11:45 | RAZM.INFO - Օգոստոսի 5-ին Թուրքիայի ԶՈւ զինտեխնիկա տեղափոխող հերթական շարասյունը հասել է Քիլիս նահանգ՝ Սիրիայի սահմանամերձ գոտի։ Զինտեխնիկայի նոր խմբաքանակը տեղակայվելու է անմիջապես թուրք-սիրիական սահմանին։ Continue reading

Իրանում զինծառայողը սպանել է 3 համածառայակցի

Իրանի բանակի ցամաքային ուժեր Օգոստոս 7, 2017 11:22 | RAZM.INFO - Օգոստոսի 6-ին Իրանի բանակի զինծառայողներից մեկը Թեհրանից շուրջ 10 կմ հարավ ընկած ավիաբազայում կրակել է համածառայակիցների վրա․ սպանվել է 3 զինվորական, այդ թվում՝ մեկ սպա, ևս 8-ը վիրավորվել են։  Continue reading