ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները առաջին անգամ մշակում են պայմանական հակառակորդի թիքունք զորքեր տեղափոխելու գործողություններ: Այս մասին օգոստոսի 22-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են իրականացնում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են իրականացնում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում

Վարժանքներին ներգրավվել են ՌԴ ավիացիայի Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Պատրաստության ընթացքում, հրահանգիչների ղեկավարությամբ, հատուկ նշանակության ուժերի խմբերը վարժվում և սովորում են դեսանտ իջեցնել պայմանական հակառակորդի թիքունք: Վարժանքներն անցկացվում են բարձրլեռնային «Կամխուդ» և »Ալագյազ» զորավարժարաններում:

Օդաչուներն ու հատուկջոկատայինները նաև մշակում են պայմանական հակառակորդի թիքունք զորքեր դուրս բերելու գործողությունների համակարգման վարժանքներ և կատարում են հակառակորդի հայտնաբերման հետախուզական առաջադրանքներ:

Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազան տեղակայված է 1995 թվականից: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն է ստորագրվել, որով ռազմաբազայի տեղակայումը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *