Լիբանանի բանակը «Իսլամական պետության» զենքի պահեստ է գտել Սիրիայի հետ սահմանին

Օգոստոսի 21-ին Լիբանանի զինված ուժերը սիրիա-լիբանանյան սահմանին հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զենքերի պահեստ, որը նրանք թողել են սահմանը լքելու ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Լիբանանի բանակը Սիրիա-Լիբանան սահմանի Ռաաս-Բալբեք քաղաքում, օգոստոս 2017

Լիբանանի բանակը Սիրիա-Լիբանան սահմանի Ռաաս-Բալբեք քաղաքում, օգոստոս 2017

Լիբանանյան բանակի առգրաված զենքերի թվում են եղել նաև հակաօդային պաշտպանության հրթիռներ, ականանետներ, միջին և խոշար տրամաչափի զենքեր, ավտոմատներ, նռնակներ, հակատանկային զենքեր, հակահետևակային ականներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և զինամթերք:

Նույն օրը Լիբանանի ռազմական հետախուզությունը հայտնաբերել և ձերբակալվել է «Իսլամական պետության» ղեկավարներից մեկը համարվող Բասել Աբդել Քադերին, ով պատասխանատու է նաև 2014-ին լիբանանյան Արսալ քաղաքի վրա ԻՊ հարձակման և լիբանանյան բանակի զինծառայողների գերեվարման համար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը: 

Լիբանանյան բանակը Սիրիայի սահմանին «Իսլամական պետության» դեմ գործողություններ է սկսել օգոստոսի 20-ից: Բանակի խոսնակը հայտարարել է, որ երկօրյա գործողությունների ընթացքում բանակն ազատագրել է ահաբեկիչների վերահսկած տարածքների մոտ 2/3-ը:

Միևնույն ժամանակ ահաբեկչական խմբավորումները համատեղ գործողություններ են իրականացնում նաև լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժումը և Սիրիայի կառավարական բանակը:

Սիրիա-Լիբանանյան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *