Daily Archives: Սեպտեմբեր 13, 2016

Թուրքիայում շարունակվում է ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլից և Անկարայից

Շարունակվում է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլի զորանոցներից Սեպտեմբեր 13, 2016 20:47 | RAZM.INFO - Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղակայված  2-րդ զրահատանկային բրիգադից դուրս է բերել 58 միավոր ռազմական մեքենայից կազմված շարասյուն  և 120 զինվորական անձանակազմ  և ուղարկել է երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ, որը սահմանակից է Սիրիային:   Continue reading

ԱՄՆ-ն 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին

Իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը հրթիռ արձակելիս Սեպտեմբեր 13, 2016 20:32 | RAZM.INFO - ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իսրայելին 10 տարվա ընթացքում  շուրջ 38 միլիարդ ԱՄՆ դոլարի (տարեկան 3,8 միլիարդ) ռազմական օգնության տրամադրման փաթեթի շուրջ, որի ստորագրումը նախատեսվում է այս շաբաթ։ Continue reading

Պայմանավորված առաջին օրվա ընթացքում Սիրիայում հրադադարը պահպանվել է

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ: Սեպտեմբեր 13, 2016 20:15 | RAZM.INFO - Սեպտեմբերի 12-ին՝ մայրամուտին, Սիրիայում հաստատվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությամբ կնքված հրադադարը և հնարավորություններ է ստեղծել սիրիացիներին, հատկապես Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու համար: Continue reading

Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ուղղաթիռակիր ռազմանավով

ԻՀՊԿ ՌԾՈւ «Շահիդ Մոհամմադ Նազարի» ուղղաթիռակիր ռազմանավը Սեպտեմբեր 13, 2016 18:54 | RAZM.INFO - Այսօր` սեպտեմբերի 13-ին Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բուշերում ջուրն է իջեցվել իրանական արտադրության ուղղաթիռակիր ռազմանավ: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: Continue reading

ՀՀ ռազմարդյունաբերական ընկերություններն առաջարկներ են ստացել Ռուսաստանից և Բելառուսից

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ Սեպտեմբեր 13, 2016 18:09 | RAZM.INFO - «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացրած հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները Ռուսաստանի և Բելառուսի որոշ ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկություններ: Continue reading

Հրապարակվել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակը

RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը Սեպտեմբեր 13, 2016 17:38 | RAZM.INFO - Ամերիկյան Defense News լրատվակայքը հրապարակել է 2016-ին աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը՝ հիմնվելով 2015-ի կտրվածքով սպառազինության շուկայում ընկերությունների տարեկան շահույթների թվերի վրա:  Continue reading

ԱՄՆ ինքնաթիռները հետախուզական թռիչք են իրականացրել Պարսից ծոցի իրանական ափի մոտ

Ամերիկյան P-8 Poseidon և P-3 Eries հետախուզական ինքնաթիռներ Սեպտեմբեր 13, 2016 16:40 | RAZM.INFO - Իրանը սպառնացել է խփել ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռները, որոնք Պարսից ծոցի իրանական ափի մոտով թռչելիս են եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվական կայքը` հղում անելով սեփական աղբյուրներին: Continue reading

Իսրայելը հերքում է Սիրիայում իր ինքնաթիռը խոցվելու մասին լուրը

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի Սեպտեմբեր 13, 2016 14:34 | RAZM.INFO - Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13֊ին, Սիրիայի զինված ուժերը  խոցել են Իսրայելի ՌՕՈւ մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հերքում է ինքնաթիռի խոցվելու մասին լուրը։ Continue reading

ՌԴ ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացնում Հայաստանում և Տաջիկստանում

ՌԴ ՀՌՇ դիպուկահարները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում» Սեպտեմբեր 13, 2016 12:55 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի դիպուկահարները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են դաշտային պարապմունքներ, որոնց ընթացքում խաղարկվելու են   «դիպուկահարների մենամարտ», ինչպես նաև պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ կրակային վարժանքներ։ Continue reading

Հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Սեպտեմբեր 13, 2016 11:05 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը սեպտեմբերի 8-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ առաջին անգամ ներառելով միայն ՊՆ, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի թվաքանակը։ Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ չեն հրապարակվել։ Continue reading