Հրապարակվել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակը

Ամերիկյան Defense News լրատվակայքը հրապարակել է 2016-ին աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը՝ հիմնվելով 2015-ի կտրվածքով սպառազինության շուկայում ընկերությունների տարեկան շահույթների թվերի վրա: 

Ցուցակը գլխավորում են ամերիկյան Lockheed Martin (40,6 մլրդ դոլար) և Boeing (30,4 մլրդ դոլար), բրիտանական BAE Systems (25,3 մլրդ դոլար), ամերիկյան Raytheon (21,6 մլրդ դոլար) և General Dynamics ( 19,1 մլրդ դոլար) ընկերությունները:

Թուրքական ռազմաարդյունաբերական ընկերություններից խոշորագույն 100 ընկերությունների ցուցակում ընդգրկվել են միայն երկուսը, ինչպես և նախորդ՝ 2015թ. ցուցակում: Aselsan ընկերությունը 2014-ի տվյալներով իր դիրքը բարելավել է 4 հորիզոնականով, 2014-ին 62-րդ տեղում էր (1,109 մլն դոլար), իսկ Turkish Aerospace Industries ընկերությունը՝ 6 հորիզոնականով, 2014-ին 78-րդն էր (853 մլն դոլար):

Ընկերություն Շահույթ (մլն $)
58. Aselsan 1025
72. Turkish Aerospace Industries 886

Ռուսաստանյան ընկերություններից ցուցակում ընդգրկվել է 7 ընկերություն: Նախորդ՝ 2015թ. ցուցակի համեմատ այս տարի չի ընդգրկվել ռուսաստանյան Объединённая двигателестроительная корпорация ընկերությունը:

Ընկերություն Շահույթ (մլն $)
11. Алмаз-Антей 6965
16. Объединенная авиастроительная корп. 4643
25. Вертолеты России 3193
37. Тактическое ракетное вооружение 2387
48. Радиоэлектронные технологии 1678
60. Уралвагонзавод 1014
83. РТИ 660

Իսրայելից ներկայացված է 4 ընկերություն: 2015թ. նույնպես առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկված էին իսրայելական նույն 4 ընկերությունները:

Ընկերություն Շահույթ (մլն $)
26. Elbit Systems 3108
29. Israel Aerospace Industries 2776
41. Rafael Advanced Defense Systems 2016
99. Israel Military Industries 511

Հավելենք, որ Defense News-ը ցուցակը վարում է 2000 թվականից:

SIPRI-ի զեկույցով 2014-ի կտրվածքով 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *