Daily Archives: Սեպտեմբեր 20, 2016

ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինվորականների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչումն է հանձնում Տիգրան Փարվանյանին Սեպտեմբեր 20, 2016 19:43 | RAZM.INFO - Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահը Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ: Continue reading

Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան վրա

Հալեպում հարձակման ենթարկված շարասյունը. լուսանկարը՝ AP-ի Սեպտեմբեր 20, 2016 18:52 | RAZM.INFO - Սեպտեմբերի 19-ին, Հալեպ մարդասիրական օգնություն տանող ՄԱԿ-ի շուրջ 31 բեռնատարները ենթարկվել են հարձակման, ինչի արդյունքում զոհվել է 20 քաղաքացիական անձ և Սիրիայի Կարմիր մահիկի մեկ աշխատակից: Ռուսաստանը, Սիրիան և ԱՄՆ հերքում են իրենց մասնակցությունը այդ միջադեպում, իսկ դեպքի մանրամասները դեռ պարզ չեն և հնչող տեսակետներն էլ հակասական են: Continue reading

Հվ. Օսիայում հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավվել է 4000 զինծառայող

«Կովկաս-2009» զորավարժություն Սեպտեմբեր 20, 2016 18:26 | RAZM.INFO - Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սկսել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են 4000 զինծառայող, 1000 միավոր զինտեխնիկա: Վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 24-ը: Continue reading

Նշանակվել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի նոր հրամանատար

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկով, լուսանկարը` «ՏԱՍՍ» լրատվական գործակալության Սեպտեմբեր 20, 2016 17:57 | RAZM.INFO - Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար է նշակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով հուլիսի 1-ից ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնակատարն էր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

ԻՊ-ն պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում Սեպտեմբեր 20, 2016 16:33 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փակել են Իրաքում ԻՊ «մայրաքաղաք» Մոսուլ տանող բոլոր ճանապարհները:  Քաղաքի ծայրամասերում նկատվում է զինյալների աննախադեպ կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում: Continue reading

Սեյրան Օհանյանը ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը

ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հանդիպումը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, Լի Թաֆանելիի և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ,Ջոն Գրոնսկիի հետ Սեպտեմբեր 20, 2016 16:14 | RAZM.INFO - Այսօր` սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկիին: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Սիրիայում երկու թուրք զինծառայող է մահացել

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին Սեպտեմբեր 20, 2016 15:20 | RAZM.INFO - Սիրիայում՝ թուրք-սիրիական սահմանից 7 կմ հեռավորության վրա ընկած տարածքում, ականազերծման աշխատանքների ընթացքում մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 2-ը: Մահացած զինծառայողներն են պրոֆեսիոնալ սերժանտ Բուրակ Ուչարը և ենթասպա Բայրամ Կարան: Continue reading

Թուրքիան պատրաստվում է «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայում

Սիրիայի թուրքմենները պատրաստվում են թուրքական զինուժի հետ Ջերաբլուս ներխուժելուն Սեպտեմբեր 20, 2016 12:01 | RAZM.INFO - Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի նիստին ընդառաջ հայտարարել է, որ «Թուրքիային ասում են Էլ-Բաբ մի շարժվեք, սակայն մենք որտեղ պետք լինի՝ այնտեղ էլ գնալու ենք»՝ վերահաստատելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրությունները: Continue reading

Սիրիայի ԶՈւ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ. Սեպտեմբեր 20, 2016 11:19 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ավիացիայի օգնությամբ հետ են մղել «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհները Հալեպի մատույցներում: Ահաբեկիչները տվել են շուրջ 100 սպանված: Continue reading

Սիրիայում դադարեցվում է հրադադարի ռեժիմը

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ: Սեպտեմբեր 20, 2016 10:17 | RAZM.INFO - Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել է սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։  Continue reading