Հվ. Օսիայում հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավվել է 4000 զինծառայող

Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սկսել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են 4000 զինծառայող, 1000 միավոր զինտեխնիկա: Վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 24-ը:Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Վարանքների մեկնարկին բազայի ղեկավարման մարմինները, կապի, սպասարկման, հատուկ նշանակության ստորաբաժանումները  տագնապով բերվել են մարտական պատրաստության աստիճանի և երթով շարժվել զորավարժության անցկացման վայր:

Երթի ժամանակ մշակվել են պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածների դիմագրավման, հակառակորդի զանգվածային ոչնչացման և ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում վարակված տարածքների հաղթահարման առաջադրանքներ:

Զորավարժության հիմնական նպատակը հրամատարների և ստորաբաժանումների հմտությունների կատարելագործումն ու համատեղ գործողությունների ներդաշնակումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *