Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար է նշակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով հուլիսի 1-ից ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնակատարն էր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մինչ այս պաշտոնը ստանձնելը Դվորնիկովը ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը (2015 թ. սեպտեմբերից): Իսկ այս պաշտոնում նա փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինին:
Նա նաև եղել է ՌԴ ԶՈւ արևելյան և կենտրոնական ռազմական շրջանների հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: 2016 թ նրան շնորհվել է ՌԴ Ազգային հերոսի կոչում:
Նշենք, որ այս ռազմական շրջանի զորամասերն ու միավորումները տեղակայված են Կովկասում և ավելի հյուսիս ընկած տարածքներում: Շրջանի կազմում են նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:
ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով էլ փոխծովակալ Սերգեյ Պինչուկը նշանակվել է Կասպյան նավատորմի նոր հրամանատար` այս պաշտոնում փոխարինելով փոխծովակալ Իգոր Օսիպովին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի հրամանատարի պաշտոնը: Սևծովյան և Կասպյան նավատորմերը նույնպես ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմում են:
Ավելացնենք նաև, որ օգոստոսին էլ փոխվել էր ՀՌՇ հրամանատարի տեղակալը. այս պաշտոնում նշանակվել է ՀՌՇ 58- րդ համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենատ Անդրև Գուրուլևը:
Pingback: ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի համաձայնագիրը կստորագրվի Վիգեն Սարգսյանի՝ Ռուսաստան այցի ընթացքում | Ռազմ.info
Pingback: Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարին | Ռազմ.info
Pingback: Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ համատեղ ռազմարդյունաբերական ընկերությունների ստեղծմամբ | Ռազմ.info