ԻՊ-ն պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փակել են Իրաքում ԻՊ «մայրաքաղաք» Մոսուլ տանող բոլոր ճանապարհները:  Քաղաքի ծայրամասերում նկատվում է զինյալների աննախադեպ կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում: Այս մասին հայտնում է Al Sumaria գործակալությունը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում (արխիվ)

Ներկայում Իրաքի կառավարական զորքերը և միջազգային կոալիցիան պատրաստվում են Մոսուլի ազատագրման գործողությունը: Վաշինգտոնը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր  Իրաքի բնակչությանը 181 մլն դոլարի լրացուցիչ հումանիտար հասցնելու և Մոսուլի ազատագրման գործողությանը պատրաստվելու մասին:

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված էին հասցրել Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան-պահեստին՝ այդպիսով պատրաստվելով ազատագրման գործողությանը:

Մոսուլ քաղաքի ազատագրումն այս պահին Իրաքի կառավարական ուժերի հիմնական նպատակն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը՝ Իրաքում այն համարելով իրենց մայրաքաղաքը:

Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկեն հայտնել էր, որ ներկայում Իրաքի բանակին հաջողվել է Իրաքի 50 տոկոսը մաքրել ԻՊ-ից:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:

3 responses to “ԻՊ-ն պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը

  1. Pingback: Մոսուլի ազատագրմանը ներգրավված է Իրաքի շուրջ 40000 մարտիկ, այդ թվում նաև քրդեր | Ռազմ.info

  2. Pingback: «Իսլամական պետությունը» ամրացնում է Մոսուլի քաղաքի արվարձանները | Ռազմ.info

  3. Pingback: «Իսլամական պետությունը» հարվածել է Իրաքում թուրք զինծառայողների բազային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *