Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել է սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ հրդադարի ռեժիմը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես։
7 օր հրադադարի ռեժիմ պահպանելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն նախատեսում էին ստեղծել համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատեր չափավոր ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից: Դրանից հետո ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը վերսկսելու էին ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումներին: Մանրամասներն՝ այստեղ։
Նշենք նաև, չնայած հրադադարի հաստատմանը` զինված խմբերը պարբերաբար խախտել են հրադադարի ռեժիմը, հրադադարի ռեժիմը խախտել է նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը՝ հարվածելով Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին։
Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում հրադադար հաստատելու երկրորդ փորձն էր: Առաջինը փետրվարին էր, երբ ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահի հետ համաձայնության էր հասել հրադադարի ռեժիմի հաստատման հարցում:
Հավելենք, որ Սիրիայում հրադադարի և երկրի հետագա ճակատագրի հետ կապված ռուս-ամերիկյան բանակցություններում հիմնական հակասությունը Սիրիայի ներկա նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարումն է: Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի ներկայիս իշխանություններին, մինչդեռ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պնդում է, որ Ասադը պիտի հեռանա իշխանությունից:
Pingback: Սիրիայի ԶՈՒ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում | Ռազմ.info
Pingback: Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան վրա | Ռազմ.info
Pingback: Սիրիայում ԱՄՆ և ՌԴ համաձայնությամբ հրադադարի հաստատման չկայացած համաձայնագրի տեքստը | Ռազմ.info
Pingback: Սիրիայում զինյալները հրետակոծել են Հալեպի 9 շրջան, կան տասնյակ տուժածներ | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը հայտարարել է Հալեպում ռմբակոծությունները դադարեցնելու մասին | Ռազմ.info