Daily Archives: Սեպտեմբեր 17, 2016

Հրաձգությունից հետո սիրիական կառավարական զորքերը վերադարձել են նախկին դիրքեր

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ: Սեպտեմբեր 17, 2016 17:20 | RAZM.INFO - Սիրիական կառավարական ուժերը ռազմական տեխնիկան Քաստելլո Ռոադից հեռացնելուց հետո, կրկին վերադարձել են նախնական դիրքեր: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ՌԴ զինված ուժերի ԳՇ գլխավոր օպերատիվ կառավարման կենտրոնի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Continue reading

Սիրիայում սպանվել է ԻՊ առանցքային առաջնորդներից մեկը

Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները 2016թ. հուլիսի 20 դրությամբ Սեպտեմբեր 17, 2016 14:52 | RAZM.INFO - Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթեր Քուքը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի մոտակայքում հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար-առաջնորդներից Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայադը:  Continue reading

Ավտովթարի հետևանքով Հայաստանում ՌԴ ռազմաբազայի 2 զինծառայող է մահացել

Ավտովթարի հետևանքով Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողներ են մահացել Սեպտեմբեր 17, 2016 14:19 | RAZM.INFO - Այօսր՝ սեպտեմբերի 17-ին, Լոռիում ավտովթարի հետևանքով մահացել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայող, ևս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ։ Continue reading

Թուրքիայի զինուժը սկսել է Էլ–Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Ալ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը: Սեպտեմբեր 17, 2016 14:07 | RAZM.INFO - Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայում օգոստոսի 24-ից սկսված «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի թուրքմենների օգնությամբ սկսել է Հալեպից հյուսիս ընկած Էլ–Բաբ բնակավայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից «մաքրելու» գործողությունը: Continue reading