Սիրիայում սպանվել է ԻՊ առանցքային առաջնորդներից մեկը

Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթեր Քուքը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի մոտակայքում հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար-առաջնորդներից Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայադը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Պենտագոնի կայքում:

Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները 2016թ. հուլիսի 20 դրությամբ

Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները 2016թ. հուլիսի 20 դրությամբ

Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայադը հայտնի է նաև «Բժիշկ Վաիլ» (Dr. Wa’il) կեղծանունով:

Համաձայն հաղորդագրության՝ ալ-Ֆայադը եղել է ԻՊ-ի տեղեկատվության հարցերով «նախարարը» և ԻՊ գլխավոր խորհրդի առանցքային անդամներից մեկը: Ալ-Ֆահադն է վերահսկել է խոշտանգումների եւ մահապատիժների վերաբերյալ ԻՊ քարոզչական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը:

Հաղորդագրությունում նշում է նաև, որ նաև մոտ կապեր է ունեցել խմբավորման «երկրորդ» առաջնորդ, խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանի հետ, ով օգոստոսի 30-ին սպանվել է Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում: Ալ-Ադնանին խմբավորման շարքերում Աբու- Բաքր Ալ-Բաղդադիից հետո երկրորդ դեմքն է, վերջինիս կողմից ամենավստահված անձը:

Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչ օրս։

Վերջին մեկ ու կես տարում ԻՊ-ի վերահսկած տարածքները նվազել են 12 տոկոսով, և 2016-ի հուլիսի դրությամբ ահաբեկչական կազմակերպությունը զբաղեցնում է մոտ 68 հազար քկմ՝ Սիրիայում և Իրաքում: Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը, Սիրիայի քրդերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *