Հալեպի հյուսիսում սպանվել է ԻՊ «խոսնակ և երկրորդ առաջնորդ» Ալ Ադնանին

«Իսլամական պետության» AMAQ լրատուն հայտնել է, որ երեկ՝ օգոստոսի 30-ին, Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «երկրորդ» առաջնորդ, խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին:

Հալեպի հյուսիսում սպանվել է ԻՊ խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադանանին. AMAQ

Հալեպի հյուսիսում սպանվել է ԻՊ խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին. AMAQ

Ալ-Ադնանին համարվում է ԻՊ-ի ձայնը՝ պաշտոնական ներկայացուցիչը: Նա խմբավորման շարքերում Աբու- Բաքր Ալ-Բաղադադից հետո երկրորդ դեմքն է, վերջինիս կողմից ամենավստահված անձը:  Պատասխանատու է Սիրիայում ԻՊ գրեթե բոլոր խոշոր ագրեսիաների համար:

Ծնվել է Սիրիայի Իդլիբ քաղաքում 1976-77-ին: 2000 թվականին հավատարմության երդում է տվել Իրաքում Ալ-Կաիդայի առաջնորդ Աբու-Մուսաբ Ալ-Զարքաուիին: 2005 թվականին բանտարկվել է և այնտեղ անցկացրել 6 տարի: 2011-ին Աբու-Բաքր ալ-Բաղդադին ուղարկել է Սիրիա կռվելու:

ԻՊ «խոսնակ» Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին

ԻՊ «խոսնակ» Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին

Ալ-Ադանիի մահը երկրորդ խոշորագույն իրադարձությունն է հունիսից՝ Իրաքում ԻՊ  առաջնորդներից Աբու Ումար ալ-Շիշանիի մահից հետո:

Պենտագոնը չի մանրամասնում լուրը, սակայն կա վարկած, որ ահաբեկիչը սպանվել է ավիահարվածից:  Նշենք, որ օրերս Սիրիայում և Թուրքիայի տարածքում քրդերի, ինչպես նաև, թուրքական կողմի տվյալների համաձայն, «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ է հասցնում նաև  թուրքական օդուժը:

Ահաբեկչի սպանվելու լուրը թույլ է տալիս ենթադրել, որ ԻՊ-ի առանցքային ուժեր գտնվում են իրենց հիմնական հենակատերից հեռու՝ Հալեպի հյուսիսային մասում՝ թուրք-քրդական և այլ ուժերի բախումների տարածքների մոտ:

Ավելացնենք, որ հուլիսին Իրաքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, սպանվել է  ԻՊ 13 հայտնի առաջնորդ, այդ թվում՝ «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը:

Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:

Վերջին մեկ ու կես տարում ԻՊ-ի վերահսկած տարածքները նվազել են 12 տոկոսը, և հիմա ահաբեկչական կազմակերպությունը զբաղեցնում է մոտ 68 հազար քկմ՝ Սիրիայում և Իրաքում: Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը, Սիրիայի քրդերը:

One response to “Հալեպի հյուսիսում սպանվել է ԻՊ «խոսնակ և երկրորդ առաջնորդ» Ալ Ադնանին

  1. Pingback: Սիրիայում սպանվել է ԻՊ առանցքային առաջնորդներից մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *