Այօսր՝ սեպտեմբերի 17-ին, Լոռիում ավտովթարի հետևանքով մահացել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայող, ևս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, մանրամասները ճշտվում են։ Նախնական տեղեկությամբ՝ մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի պատճառով էլ գրանցվել է վթարը։
Առավել վաղ հայաստանյան News.am լրատվակայքը հայտնել էր, որ վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց։ Դեպքը եղել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին։