Սիրիայի ԶՈւ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ավիացիայի օգնությամբ հետ են մղել «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհները Հալեպի մատույցներում: Ահաբեկիչները տվել են շուրջ 100 սպանված: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ

«Ալ-Նուսրայի» զինյալները հարձակման էին անցել երեկ՝ սեպտեմբերի 19-ին: Զինյալները նախ կրակել են Հալեպի հարավարևմտյան շրջանների ուղղությամբ, ապա՝ գրոհել Շեյխ-Մասուդ շրջանը: Սկզբնական հատվածում գրոհայինները կարողացել են մի շարք շրջաններից հետ մղել Սիրիայի կառավարական ուժերին:

Սեպտեմբերի 20-ին Սիրիայի կառավարական ուժերը ռուսաստանյան ավիացիայի օգնությամբ կարողացել են հետ մղել գրոյաինների հարձակումը և անցնել հակահարձակման: Ամենաթեժ մարտերը գրանցվել են Հալեպի հարավ-արևմուտքում տեղակայված ռազմական քոլեջների շրջանում:

Նշվում է, որ գրոհայինները կորցրել են 4 տանկ, 3 ՀՄՄ այլ ռազմական տեխնիկա: «Ալ-Նուսրայի» առաջապահ ջոկատը ոչնչացվել է: Սիրիայի կառավարական ուժերը նաև հետ են մղել գրոհայինները հարձակումը Հալեպի հյուսիս-արևմուտքում և վերականգնել հսկողությունը Ալ-Շկեյֆ թաղամասում: Ոչնչացվել է ևս 40 գորային:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել էր սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։

Բացի այդ, երեկ Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել էր ԻՊ-ից ազատագրել և վերահսկողություն հաստատել Դեր Զորի օդանավակայանի շրջանում միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում իրենց կորցրած դիրքերում։

One response to “Սիրիայի ԶՈւ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում

  1. Pingback: Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնություն տեղափոխող շարասյան վրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *