Սեպտեմբերի 12-ին՝ մայրամուտին, Սիրիայում հաստատվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությամբ կնքված հրադադարը և հնարավորություններ է ստեղծել սիրիացիներին, հատկապես Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Չնայած որ զինված խմբերը տեղ-տեղ խախտել են հրադադարը, հատկապես Հալեպում, այնուամենայնիվ կորուստներ չեն գրանցվել, և հրադադարի ռեժիմը շարունակվում է:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:
Հրադադարի հայտարարված հիմնական նպատակներից մեկը Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելն է: Սակայն Reuters գործակալությունը հայտնում է, որ թուրքական բեռնատարները՝ բեռնված հումանիտար օգնությամբ, փորձել են ուղևորվել Հալեպ, սակայն ինչպես Սիրիայի հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը, Սիրիան մերժում է Հալեպին հասցվող հումանիտար օգնությունները, հատկապես Թուրքիայից, եթե դրանք չեն կորդինացվել սիրիական կառավարության կամ ՄԱԿ-ի հետ:
Ռուս-ամերիկյան ներկա համաձայնությամբ նախատեսվում է սկզբից Սիրիայում հրադադար սահմանել սկզբում 48 ժամ, ապա ևս 48 ժամ: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո ՌԴ օդատիեզերական և ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են հարվածել ահաբեկիչներին:
Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում հրադադար հաստատելու երկրորդ փորձն է: Առաջինը փետրվարին էր, երբ ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահի հետ համաձայնության էր հասել հրադադարի ռեժիմի հաստատման հարցում: Սակայն փետրվարին Թուրքիան հրաժարվել էր միանալ հրադարարի ռեժիմին:
Սիրիայում հրադադարի և երկրի հետագա ճակատագրի հետ կապված ռուս-ամերիկյան բանակցություններում հիմնական հակասությունը Սիրիայի ներկա նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարումն է: Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի ներկայիս իշխանություններին, մինչդեռ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պնդում է, որ Ասադը պիտի հեռանա իշխանությունից:
Pingback: Նոր մանրամասներ Սիրիայում հրադադար հաստատելու ռուս-ամերիկյան համաձայնագրից | Ռազմ.info