Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի դիպուկահարները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են դաշտային պարապմունքներ, որոնց ընթացքում խաղարկվելու են «դիպուկահարների մենամարտ», ինչպես նաև պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ կրակային վարժանքներ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

ՌԴ ՀՌՇ դիպուկահարները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում»
Վարժանքներին ներգրավված են շուրջ 100 զինծառայող, որոնք նախքան վարժանքները լեռնային պայմաններում գործելու, ինչպես նաև ՍՎԴ դիպուկահար հրացանի գործածմամբ նշանառության տեսական և գործնական մեկամսյա կուրսեր են անցել։
Վարժանքների ընթացքում խաղարկվելու է նաև «դիպուկահարների մենամարտ», որի ընթացքում զինծառայողները բաժանվելու են երկու խմբի։ Մի խումբը գործելու է որպես պայմանական հակառակորդի դիվերսիոն խումբ, իսկ մյուսը՝ դիպուկահարների խումբ։
Նշենք նաև, որ Տաջիկստանում տեղակայված ՌԴ 201–րդ ռազմաբազայի զինծառայողները Տաջիկստանի ԶՈւ հետ համատեղ զորավարժություն են անցկացնում, որին ներգրավված են երկու երկրների շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա և 800 զինծառայող։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը փոխանցել են ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։