Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ուղղաթիռակիր ռազմանավով

Այսօր` սեպտեմբերի 13-ին Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բուշերում ջուրն է իջեցվել իրանական արտադրության ուղղաթիռակիր ռազմանավ: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ֆադավին և ԻՀՊԿ ՌԾՈւ երկրորդ ռազմածովային շրջանի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռազմջուն:

ԻՀՊԿ ՌԾՈւ ուղղաթիռակիր ռազմանավը

ԻՀՊԿ ՌԾՈւ ուղղաթիռակիր ռազմանավը

Ռազմանավը ստացել է «Շեհիդ Մոհամմադ Նազարի» անվանումը:

Ռազմանավը ունի 55 մետր երկարություն, 14,1 մետր լայնություն և 13 մետր բարձրություն: Ռազմանավի  տախտակամածը ունի ուղղաթիռի  վայրէջքի հրապարակ:

Այն ունակ է տեղափոխելու 100 զինծառայող և ուղղաթիռ մինչև 10000 կմ տարածություն: Ռազմանավը համալրել է  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը:

3 responses to “Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ուղղաթիռակիր ռազմանավով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ևս մեկ ռազմանավով | Ռազմ.info

  3. Pingback: Իրանն արդիականացնում է «Շահիդ Մոհամմադ Նազարի» ուղղաթիռակիր ռազմանավերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *