ԱՄՆ ինքնաթիռները հետախուզական թռիչք են իրականացրել Պարսից ծոցի իրանական ափի մոտ

Իրանը սպառնացել է խփել ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռները, որոնք Պարսից ծոցի իրանական ափի մոտով թռչելիս են եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվական կայքը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին: Ամերիկյան P-8 Poseidon պարեկային հակասուզանավային և EP-3 Eries առափնյա պարեկային ինքնաթիռները Հորմուզի ծոցում  ափից 24 կմ հեռավորության վրա թռիչք են իրականացրել, երբ իրանցի զինվորականները պահանջել են փոխել թռիչքի ուղղությունը` սպառնալով խփել ամերիկյան ինքնաթիռները:

Ամերիկյան P-8 Poseidon և P-3 Eries հետախուզական ինքնաթիռներ

Ամերիկյան P-8 Poseidon և P-3 Eries հետախուզական ինքնաթիռներ

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի` ամերիկյան ինքնաթիռները որևէ սահման չեն խախտել, ուստի , անտեսելով իրանական կողմի սպառնալիքները ` շարունակել են թռիչքը նույն ուղղությամբ:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցչի խոսքերով ` ամերիկացիները այդ կերպ փորձել են ստուգել իրանցիների ռեակցիան: Եվ չնայած նրան, որ ԱՄՆ-ն Իրանի այս քայլը «ոչ պրոֆեսիոնալ» է որակում, այնուամենայնիվ ստեղված իրավիճակը այնքան էլ, վտանգավոր չի եղել, քանի որ տարածքում Իրանի ՀՕՊ կայանքներ չեն նկատվել:

Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել այս միջադեպը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ տարեսկզբից Պարսից ծոցում նմանատիպ միջադեպեր են եղել Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև: Գրանցվել է մոտ 30 նմանատիպ միջադեպ:

One response to “ԱՄՆ ինքնաթիռները հետախուզական թռիչք են իրականացրել Պարսից ծոցի իրանական ափի մոտ

  1. Pingback: Հորմուզի նեղուցում Իրանը ամերիկյան ուղղաթիռ է նշանառության տակ առել. Reuters | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *