«Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացրած հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները Ռուսաստանի և Բելառուսի որոշ ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկություններ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ցուցահանդեսային կենտրոնի հայկական տաղավարում ներկայացվել են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ արտադրատեսակները:
Հայկական տաղավար են այցելել ՀԱՊԿ ղեկավար կազմը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարները, ՌԴ ԶՈւ պաշտոնատար անձիք: