Թուրքիայում շարունակվում է ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլից և Անկարայից

Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղակայված  2-րդ զրահատանկային բրիգադից դուրս է բերել 58 միավոր ռազմական մեքենայից կազմված շարասյուն  և 120 զինվորական անձանակազմ  և ուղարկել է երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ, որը սահմանակից է Սիրիային:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Շարունակվում է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլի զորանոցներից

Շարունակվում է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլի զորանոցներից

Համաձայն աղբյուրի՝ ռազմական մեքենաները և անձնակազմը տեղակայվել են Սիրիային սահմանակից Իսլահիյե գավառի 106-րդ հրետանային գնդի  Ալփայ Բաշարան զորամասում:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ ընդհանուր առմամբ մինչև այժմ Իսլահիյե գավառ է տեղափովել 90 միավոր տանկ, 15  միավոր  Fırtına («Ֆըրթընա») հաուբից, 43 միավոր զրահափոխադրիչ, 96 միավոր այլ ռազմական տեխնիկա և 300 զինծառայող:

Հիշեցնենք, որ  Թուրքիայի զինուժը սկսել էր դուրս բերել Մալթեփեյի զորամասի զրահատանկային ստորաբաժանումները դեռևս օգոստոսի 24-ին: Սեպտեմբերի 4-ին Մալթեփեից դուրս էր բերվել 15 տանկերից կազմված շարասյուն և տեղափոխվել է Իսլահիյե գավառ, շարասյան 2 տանկ էլ ուղարկվել է անմիջապես դեպի Սիրիայի սահման:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ օգոստոսի 22-ից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրսբերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից, քանի որ խռովարարները հեղաշրջման փորձի ժամանակ փողոցներ էին հանել այդ քաղաքներում տեղակայված մի շարք զորամասերի զինանձնակազմը, տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա:

Նշենք, նաև, որ դեռևս օգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել էր, որ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները  պետք է հանված լինեն այդ քաղաքներից մինչև սեպտեմբերի կեսը:

One response to “Թուրքիայում շարունակվում է ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլից և Անկարայից

  1. Pingback: Թուրքիայի զինուժը շարունակվում է դուրս բերել ստորաբաժանումները Ստամբուլից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *