Tag Archives: Թուրքիա

Թուրքական ինքնաթիռները ՀԱՀ են գնում դիմակներով, վերադառնում զինամթերքով

Թուրքիայի ՌՈՈւ Ա-400Մ բեռնատար ինքնաթռիների Հարավաֆիկյան Հանրապետությունում Մայիս 5, 2020 18:35 | RAZM.INFO -

Նախորդ շաբաթ Թուրքիայից Հարավաֆրիկյան Հանրապետություն է գնացել առնվազն 4 ռազմական ինքնաթիռ, որից միայն մեկը՝ բժշկական պարագաների օգնություն էր բերում, մնացածը՝ ռազմական նշանակության արտադրանք ներկրելու համար:

Continue reading

Հայտնի են Թուրքիայի զինված ուժերում զորակոչի և զորացրման նոր ժամկետները

Թուրքիայի ԶՈւ Մայիս 4, 2020 23:37 | RAZM.INFO -

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների՝ աստիճանաբար վերացմանը զուգընթաց վերականգնվելու է նաև զինված ուժերի բնականոն գործունեությունը:  

Continue reading

Թուրքիայում Ս-400-ների գործարկումը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Ս-400-ները Թուրքիայում Մայիս 1, 2020 19:08 | RAZM.INFO -

2019թ. հուլիսին Ռուսաստանից ստացած Ս-400-ների առաջին խմբաքանակի գործարկումը Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է, սակայն առաջիկայում իրականացվելու է այնպես, ինչպես պլանավորված էր։

Continue reading

Հայաստանը 2019-ին ռազմական բյուջեի վրա ծախսել է ՀՆԱ-ի 4․9 տոկոսը․ SIPRI

sipri Ապրիլ 27, 2020 20:25 | RAZM.INFO -

Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հերթական զեկույցի՝ Հայաստանը 2019 թվականի ՀՆԱ-ից 4․9 տոկոսն է ծախսել ռազմական բյուջեի վրա, իսկ Ադրբեջանը՝ 4 տոկոսը։

Continue reading

Կանադան Թուրքիային զենք չի վաճառի, քանի Թուրքիան Սիրիայի հյուսիսում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Ապրիլ 24, 2020 19:29 | RAZM.INFO -

Կանադայի կառավարությունը անորոշ ժամանակով արգելք է սահմանել Թուրքիային զենք և սպառազինություն մատակարարելու համար։ Արգելքը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության մեկնարկով։ Այն տարածվում է ինչպես ծանր, այնպես էլ թեթև զինտեխնիկայի, զինամթերքի, պաշտպանիչ հանդերձանքի և էլեկտրոնիկայի վրա։

Continue reading

Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում մեկ ամսով հետաձգվել է նոր զորակոչը

Թուրքիայի ԶՈւ Ապրիլ 17, 2020 16:38 | RAZM.INFO -

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ 2019 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարտադիր զինծառայության անցած զորակոչիկների զինծառայությունը երկարաձգվել է 1 ամսով։ Այս որոշմամբ հետաձգվել է 66 հազար զինծառայողի՝ մայիսին նախատեսված զորացրումն ու ևս 53 հազարի զորակոչը։

Continue reading

Թուրքիայի բանակը կներգրավվի դեղարտադրության և առողջապահական աշխատանքներին

Թուրքիան բժշկական օգնություն է տրամադրում Մակեդոնիային Ապրիլ 9, 2020 13:30 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ բանակին պատկանող տեխնիկայի և տեխնոլոգիաների որոշ մասը կօգտագործվի դեղարտադրության մեջ:

Continue reading

Պայթյուն Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրամասի պահեստներում

«Ռոքեթսան» կորոպորացայի արտադրամասերից մեկում պայթյուն Ապրիլ 7, 2020 19:09 | RAZM.INFO -

Անկարայի նահանգի Էլմադաղ շրջանում Թուրքիայի զինված ուժերի հիմնադրամին պատկանող «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրամասերից մեկի պահեստներում պայթյուն է եղել: 

Continue reading

Թուրքիայի ցամաքային զորքերում պայմանագրային զինծառայության դիմորդների ընտրությունները հետաձգվել են

Թուրքիայի ցամաքային զորքեր Ապրիլ 7, 2020 17:40 | RAZM.INFO -

2020 թ. Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունում պայմանագրային զինծառայության դիմորդների ընտրության երկրորդ փուլերը հետաձգվել են COVID-19 վարակի դեմ պայքարի շրջանակներում:

Continue reading

Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան 11 ինքնաթիռ է վաճառում

PZL-Mielec M-18 Dromader Ապրիլ 2, 2020 16:33 | RAZM.INFO -

Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան ապրիլի 13-ին վաճառքի տենդեր է հայտարարել 11 միավոր M-18 A / B Dromader ինքնաթիռի և դրանց պահեստային որոշ մասերի համար: 

Continue reading