Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հերթական զեկույցի՝ Հայաստանը 2019 թվականի ՀՆԱ-ից 4․9 տոկոսն է ծախսել ռազմական բյուջեի վրա, իսկ Ադրբեջանը՝ 4 տոկոսը։
Այս մասին զեկույցը տեղադրված է SIPRI-ի կայքում։
Հայաստանի ռազմական ծախսերի նախագիծը հաստատվել է 2018 թվականի սեպտեմբերին։ Ըստ դրա՝ 311 մլրդ 868 մլն դրամ պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը ուղղվել է 300 մլրդ 437 մլն դրամ։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2019 թվականի ՀՆԱ-ն եղել է 6551849․7 մլն դրամ, և ըստ այդմ ռազմական բյուջեն ստացվում է 4․7 տոկոս։
Ադրբեջանի դեպքում մեր ունեցած և SIPRI-ի ներկայացրած տվյալները համընկնում են։ Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն եղել է 81681 մլն մանաթ, իսկ ռազմական բյուջեն՝ 3 մլրդ 187 մլն մանաթ, որը կազմում է ՀՆԱ-յի 4 տոկոսը։
Ռազմական բյուջեի վրա ամենաշատը ծախսած, ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրների ծախսերը՝ ստորև։
N | Երկիր | մլրդ դոլար |
1 | ԱՄՆ | 723 |
2 | Չինաստան | 261 |
3 | Հնդկաստան | 71․1 |
4 | Ռուսաստան | 65․1 |
5 | Սաուդյան Արաբիա | 61․9 |
6 | Ֆրանսիա | 50․1 |
7 | Գերմանիա | 49․3 |
8 | Մեծ Բրիտանիա | 48․7 |
9 | Ճապոնիա | 47․6 |
10 | Հարավային Կորեա | 43․9 |
15 | Իսրայել | 20․5 |
16 | Թուրքիա | 20․4 |
18 | Իրան | 12․6 |
35 | Ուկրաինա | 5․2 |