Թուրքիայի բանակը կներգրավվի դեղարտադրության և առողջապահական աշխատանքներին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ բանակին պատկանող տեխնիկայի և տեխնոլոգիաների որոշ մասը կօգտագործվի դեղարտադրության մեջ:

Նախարարի խոսքը հրապարակել է թուրքական «Սոզջու» լրատվակայքը: Աքարը հայտարարել է, որ իրենց ենթակայության տաղ եղած դեղագործական գործարանում արտադրում են ախտահանիչ նյութեր, բացի այդ, կարողանում են շաբաթական արտադրել 3.5-4 միլիոն բժշկական դիմակ, իսկ բոլոր մարդկանց անվճար դիմակով ապահովելու համար շաբաթական արտադրելու են 10 միլիոն հատ:

Բանակին պատկանող ինքնաթիռները ներգրավված են նաև այլ երկրներ օգնություն տեղափոխելու աշխատանքներին: Էրդողանի հրամանով՝ տրանսպորտային ինքնաթիռները Թուրքիայից Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Կոսովո և Չեռնոգորիա են մատակարարելու ԱՆ արտադրած բժշկական դիմակներ, հատուկ հանդերձանք, ախտորոշիչ սարքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *