Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան 11 ինքնաթիռ է վաճառում

Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան ապրիլի 13-ին վաճառքի տենդեր է հայտարարել 11 միավոր M-18 A / B Dromader ինքնաթիռի և դրանց պահեստային որոշ մասերի համար: 

Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը: 

Անցյալ տարի ամռանն Էգեյան շրջանում խոշոր հրդեհը մարելու համար այս ինքնաթիռներն ուշ ուղարկելու պատճառով Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան քննադատության էր արժանացել: Իրենց պնդմամբ՝ ուշացման պատճառն այն էր, որ ինքնաթիռների գնման մրցույթը իրենք չեն անցկացրել: Ըստ իրենց՝ պատրաստ վիճակում հրամանի են սպասել, մինչդեռ կառավարությունը գտել է, որ M-18 A / B Dromader-ները հարմար չեն հրդեհաշիջման համար: 

Ավիացիոն ասոցիացիայի բանկային պարտքերի պատճառով 2020 թվականի ամռան համար ռուսական արտադրության հրդեհաշիջման ինքնաթիռներ վարձակալության մրցույթ էր հայտարարվել: 

PZL-Mielec M-18 Dromader-ները լեհական արտադրության մեկ շարժիչով աշխատող գյուղատնտեսական ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման և գյուղատնտեսական ցողարկման աշխատանքներում: 

Թուրքիայիում օդային հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող Գյոքչեն ավիացիայի շարժակազմում առկա է 11 միավոր M-18 Dromader տեսակի, 9միավոր CL-215 Bombardier տեսակի ինքնաթիռ, 11 միավոր ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *