Թուրքական ինքնաթիռները ՀԱՀ են գնում դիմակներով, վերադառնում զինամթերքով

Նախորդ շաբաթ Թուրքիայից Հարավաֆրիկյան Հանրապետություն է գնացել առնվազն 4 ռազմական ինքնաթիռ, որից միայն մեկը՝ բժշկական պարագաների օգնություն էր բերում, մնացածը՝ ռազմական նշանակության արտադրանք ներկրելու համար:

Այս մասին գրել է հարավաֆրիկյան Daily Maverick լրատվակայքը՝ հիմնականում անդրադառնալով ներքին հարցերին, թե COVID-ի շրջանակներում երկրում կիրառված սահմանափակումների ժամանակ ինչպես են իշխանությունները թույլատրել նման թռիչքներ:

Թուրքիայի ՌՈՈւ Ա-400Մ բեռնատար ինքնաթռիների Հարավաֆիկյան Հանրապետությունում

Ռազմական նշանակության արտադրանքը Թուրքիան ձեռք է բերել Rheinmetall Denel Munition (RDM) ընկերությունից, որը գերմնական խոշոր ռազմարդյունաբերական Rheinmetall Defence ընկերության հարավաֆրիկյան ձեռնարկությունն է:

Ըստ հրապարակման՝ ապրանքը հասցեագրված էր Թուրքիայի պետական «Մեխանիկական և քիմիական արդյունաբերություն» ձեռնարկությանը, ինչը զբաղվում է զինամթերքի՝ տարբեր արկերի, առանձին մասերի, հրաձգային զենքերի, պայթուցիկ նյութերի արտադրությամբ: Rheinmetall-ի հարավաֆրիկյան ձեռնարկությունը՝ RDM-ն էլ զբաղվում է արկերի, հրթիռների մասերի արտադրությամբ:

Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ներկրել է ոչ թե ամբողջական պատրաստի արտադրանք, այլ կոմպոնենտներ: Daily Maverick-ի հոդվածում նման կարծիք է հայտնել նաև հարավաֆրիկացի ռազմական վերլուծաբաններից մեկը՝ ենթադրելով որ կարող են լինել պայթուցիկներ, ծխային նռնակներ կամ արկի լիցքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *